Իրանական ԱԹՍ-ները hшրվածել են Նախիջևանի օդանավակայանին և դպրոցին, կան տnւժածներ. Ադրբեջանի ԱԳՆ



Tert.am-ը գրում է.


Իրանի տարածքից արձակված երկու անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) ընկել և պայթել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ երկրորդը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի հարևանությամբ։



«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված այս հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը և վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ», – նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment