Չինաստանի պաշտպանական բյուջեի ավելացումը դանդաղել է

Չինաստանի պաշտպանական բյուջեի ավելացումը  դանդաղել է

Չինաստանը 2026 թվականին նախատեսում է ավելացնել իր պաշտպանական ծախսերը 7 տոկոսով։ Ռազմական բյուջեն կկազմի մոտ 1.9 տրիլիոն յուան, այսինքն՝ շուրջ 270-280 միլիարդ դոլար, ինչը աշխարհում երկրորդ ամենամեծ ռազմական ծախսն է ԱՄՆ-ից հետո։

Պեկինը նպատակ ունի մինչև 2035 թվականը ամբողջությամբ արդիականացնել իր զինված ուժերը։ Թեև աճը 7% է, այն վերջին հինգ տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է։ Սակայն այն շարունակում է գերազանցել Չինաստանի տնտեսական աճի նախատեսվող տեմպերը, որոնք 2026 թվականի համար սահմանվել են մոտ 4.5-5%։

Ռազմական ծախսերի ավելացումը տեղի է ունենում տարածաշրջանային լարվածության ֆոնին, հատկապես՝ Թայվանի շուրջ իրավիճակի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճող մրցակցության պայմաններում։ Չինաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ բանակի զարգացումը անհրաժեշտ է երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։

ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից Կոնգրեսին Չինաստանի զինված ուժերի վերաբերյալ 2025 թվականի զեկույցի համաձայն՝ Պեկինը 2024 թվականին պաշտպանության վրա ծախսել է 377 միլիարդ դոլար, ինչը մոտ 63%-ով ավել է, քան պաշտոնապես հայտարարված 231 միլիարդ դոլար բյուջեն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment