
Ամերիկյան F-15 է կործանվել Իրանի արևմուտքում, հաղորդում է Իսրայելի 14-րդ ալիքը։ Պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անձնակազմը կարողացել է ինքնանետվել կործանումից առաջ։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել էր, որ Քուվեյթում կործանվել են երեք F-15E բազմաֆունկցիոնալ կործանիչներ։ Նշվել է, որ դրանք սխալմամբ հարվածի են ենթարկվել Քուվեյթի հակաօդային պաշտպանության կողմից. բոլոր օդաչուները փրկվել են։