Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց թոշակները ապրիլի 1-ից բարձրացնելու որոշման նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծի համաձայն ապրիլի 1-ից ավելի քան 623 հազար անձի համար կենսաթոշակը կբարձրացվի 10 000 դրամ և ավելի, մնացած շուրջ 40 հազար անձի համար կենսաթոշակը կբարձրացվի 8 500 դրամով։