«Ռեալ Սոսյեդադը» դուրս եկավ եզրափակիչ

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է Բիլբաոյի «Ատլետիկին» (1-0)։

Հանդիպման միակ գոլը 87-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփել է Միկել Օյարսաբալը։ Իդեպ 11-մետրանոցը նշանակվել է VAR համակարգի միջամտությունից հետո։ Երկու խաղերի ընդհանուր՝ (2-0) արդյունքով Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ բասկյան ակումբը գավաթը կխաղարկի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Մադրիդցիները պայքարից դուրս էին թողել գործող գավաթակիր «Բարսելոնային»։

Leave a Comment