Երևանից Կալինինգրադ ուղիղ չվերթեր կգործարկվեն

Boeing 737-800 օդանավով չվերթը կիրականացնի «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ

Երևանից Կալինինգրադ ուղիղ չվերթեր կգործարկվեն


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ 2026թ․–ի ապրիլի 23–ից սեպտեմբերի 24–ը Երևանի և Կալինինգրադի միջև կմեկնարկեն ուղիղ չվերթեր, հաղորդում է «Храброво» օդանավակայանն իր Տելեգրամ ալիքում։


Boeing 737-800 օդանավով չվերթը կիրականացնի «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ (հինգշաբթի օրերին)։

Կալինինգրադից չվերթը նախատեսված է 14։45–ին։ Չվերթի տևողությունը 5 ժամ 20 րոպե է։


 


 


Leave a Comment