Այրվել են Երևան մոլում գտնվող տաղավարի օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը

Մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնում գտնվող տաղավարներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։  Այրվել են տաղավարի օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը՝ մոտ 15քմ։ 

Leave a Comment