«Երևան մոլ»-ի խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. հայտնում են ՆԳՆ-ից։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնում գտնվող տաղավարներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։ Այրվել են տաղավարի օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը՝ մոտ 15քմ։
Հիշեցնենք՝ մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։
