Բաքվից նավթամթերքի հերթական խմբաքանակն է գալիս

Բաքվից նավթամթերքի հերթական խմբաքանակն է գալիս

Այսօր Բաքվից Երևան է տեղափոխվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական APA-ն հաղորդում է, որ Հայաստան է ուղարկվել 1984 տոննա դիզելային վառելիք (31 երկաթուղային վագոն)։

Միևնույն ժամանակ, այսօր Բաքվից մեկնել են 135 տոննա պարարտանյութով բեռնված երկու երկաթուղային վագոն, որոնք Ռուսաստանից Ադրբեջանով տարանցիկ կերպով տեղափոխվել են Հայաստան։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment