ԱՄՆ Սենատում Հանրապետական կուսակցության անդամները մերժել են բանաձևը, որը կոչ էր անում Միացյալ Նահանգների վարչակազմին արգելել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումն առանց օրենսդիր մարմնի թույլտվության:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, բանաձևին կողմ է քվեարկել 47 պատգամավոր, դեմ՝ 53-ը։Հանրապետականների կողմից վերահսկվող վերին պալատում բանաձևն ընդունելու համար անհրաժեշտ էր օրենսդիրների պարզ մեծամասնությունը։
Պատերազմական լիազորությունների մասին բանաձևը օրենսդիրներին հնարավորություն էր տալիս պահանջել Կոնգրեսի կողմից հաստատում՝ նախքան որևէ հետագա հարձակում իրականացնելը:Քվեարկությունից առաջ ասաց Սենատի դեմոկրատական առաջնորդ Չակ Շումերը նշել էր․ «Այսօր յուրաքանչյուր սենատոր կընտրի, թե որ կողմում է կանգնած:
Արդյոք կանգնած եք Մերձավոր Արևելքում հավերժական պատերազմներից հոգնած ամերիկացի ժողովրդի կողքին, թե՞ Դոնալդ Թրամփի և Փիթ Հեգսեթի կողքին, ովքեր մեզ գլխիվայր շպրտում են մեկ այլ պատերազմի մեջ»:
ԱՄՆ պաշտպանության նախարար Հեգսեթը նախօրեին հայտարարել էր, որ Իրանի դեմ սկսված պատերազմը կարող է շարունակվել ութ շաբաթ՝ ավելի երկար, քան կանխատեսել էր ԱՄՆ նախագահ Թրամփը։