ԱՄՆ Սենատը մերժեց բանաձևը, որը կոչ էր անում ԱՄՆ վարչակազմին արգելել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը առանց օրենսդիր մարմնի թույլտվության։
Օրենսդիր մարմնի վերին պալատում քվեարկությունը հեռարձակվել է C-SPAN հեռուստաալիքով։
Քառասունյոթ սենատոր կողմ է քվեարկել փաստաթղթին ընթացակարգային քվեարկության ժամանակ, իսկ 52-ը՝ դեմ։ Հանրապետականների կողմից վերահսկվող վերին պալատում փաստաթղթի ընդունման համար անհրաժեշտ էր օրենսդիրների պարզ մեծամասնությունը՝ ընթացակարգային և վերջնական քվեարկության ժամանակ։ Նմանատիպ փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը սպասվում է հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատում, որը նույնպես վերահսկվում է նախագահ Դոնալդ Թրամփի կուսակցության անդամների կողմից։
The Washington Post-ը նախկինում կանխատեսել էր, որ փաստաթղթերը, հավանաբար, չեն հաստատվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Նույնիսկ եթե դրանք հաստատվեն Կոնգրեսի կողմից, նախագահը պահպանում է դրանց վրա վետո դնելու իրավունքը։