Դուբայ-Երևան չվերթի առաջին վայրէջքը Երևանում՝ պատերազմից ի վեր – Armenia Today

Մերձավոր Արևքելքում ռազմական գործողություններ սկսելուց՝ փետրվարի 28-ից հետո, մարտի 5-ին առաջին անգամ Դուբայ-Երևան չվերթ է իրականացվել, տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանից։

Դուբայից-Երևան չվերթը վայրէջք է կատարել առավոտյան ժամը 5։37-ին։ Տեղի է ունեցել նաև Բեյրութ-Երևան թռիչքը՝ վայրէջքը՝ 9։54-ին։

Դուբայ-Երևան ևս երկու չվերթ դեռ չի ժամանել։ Վայրէջքը նախատեսված էր 10։25-ին, սակայն ուշացումով սպասվում է 13։46-ին։ Ժամը 17։10-ին ինչպես նաև Թեհրան-Երևան չվերթի վայրէջք է նախատեսված։

Միևնույն ժամանակ այս պահի դրությամբ չեղարկված են Դուբայ-Երևան ևս 2, Դոհա-Երևան, Աբու Դաբի-Երևան՝ մարտի 5-ին նախատեսված չվերթները։

Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։

ՀՀ ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մասկատից Երևան առաջին թռիչքը կայացել էր մարտի 3-ի առավոտյան։ Մարտի 4-ին ԱԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ մարտի 3-ին երկրորդ չարտերային չվերթով Օմանի մայրաքաղաք Մասկատից Երևան էր ուղևորվել 115 ուղևոր:

Կարդացեք նաև՝

Միրզոյանը բացատրել է Մերձավոր Արևելքից քաղաքացիների տարհանման ընթացակարգը և մեկնաբանել տոմսերի բարձր գինը

Leave a Comment