Տիգրան Ավինյանը հանդիպել է Կոնդ թաղամասի բնակիչների հետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է Կոնդ թաղամասի բնակիչների հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Կոնդ թաղամասի բնակիչների հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տներին հարակից հողամասերի, այդ թվում բակային տարածքներում գտնվող ու բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ բնակիչների իրավունքների վերականգնմանն առնչվող հարցեր:

Երևանի քաղաքապետարանի նպատակը կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնումն ու կառուցապատման ծրագիր իրականացնելու դեպքում կառուցապատողի, ձեռքբերողի կողմից սեփականության իրավունքների խախտման հնարավոր դեպքերի բացառումն է:

Տասնամյակներ շարունակ թաղամասի բնակիչները բախվել են սեփականության իրավունքին վերաբերող տարաբնույթ խնդիրների։

Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: Դրանց նկատմամբ իրավունքների վերականգնման կամ օրինականացման համար, ի դեպ, քաղաքապետարան մուտքագրված արդեն ավելի քան 670 դիմում կա:

Գործընթացը շարունակվում է, փաստաթղթերն ուսումնասիրվում են»,- հայտնել է նա:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment