Al Hadath հեռուստաընկերության հաղորդմամբ՝ օդից ռմբակոծվել են Իրաքյան Քրդստանի հետ սահմանի մոտ գտնվող իրանական ռազմական դիրքերը։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ «թիրախային հարվածներ են հասցվել Իրաքյան Քրդստանի հետ սահմանի մոտ գտնվող իրանական ռազմական օբյեկտներին և բանակի դիրքերին»։
Իրանական ուժերին հասցված վնասի կամ զոհերի մասին տեղեկություններ չեն եղել։