Հայտնի են «Laureus-2026-ի» Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

«Laureus World Sports Awards» միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունը հրապարակել է 2026 թվականի «Տարվա լավագույն մարզիկ» կոչման հավակնորդների անունները՝ տղամարդկանց և կանանց անվանակարգերում։

«Տարվա լավագույն մարզիկ» մրցանակի հավակնորդներ (կանայք).

Արինա Սաբալենկա (թենիս, Բելառուս)
Այտանա Բոնմատի (ֆուտբոլ, Իսպանիա)
Մելիսա Ջեֆերսոն (աթլետիկա, ԱՄՆ)
Ֆեյթ Չեպնգետիչ Կիպյեգոն (աթլետիկա, Քենիա)
Քեթի Լեդեկի (լող, ԱՄՆ)
Սիդնի Մաքլաֆլին-Լևրոն (աթլետիկա, ԱՄՆ)

«Տարվա լավագույն մարզիկ» մրցանակի հավակնորդներ (տղամարդիկ).

Կառլոս Ալկարաս (թենիս, Իսպանիա)
Յանիկ Սիներ (թենիս, Իտալիա)
Ուսման Դեմբելե (ֆուտբոլ, Ֆրանսիա)
Արման Դյուպլանտիս (աթլետիկա, Շվեդիա)
Մարկ Մարկես (մոտոսպորտ, Իսպանիա)
Տադեյ Պոգաչար (հեծանվասպորտ, Սլովենիա)

Մրցանակակիրների անունները կհրապարակվեն ապրիլի 20-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։

2025 թվականին Laureus-ի վարկածով տարվա լավագույն մարզիկներ էին ճանաչվել շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը և ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը։

Leave a Comment