Վստահ եմ` Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը. Ծառուկյան – Նորություններ 04.03.2026

Գագիկ Ծառուկյանը քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն՝  կարեկցելու հարևան պետությանն ու ժողովրդին:

Սփոփանքի խոսքերը Ծառուկյանը կարճատև զրույցի ընթացքում, նախ, փոխանցել է դեսպանին, ապա գրառում կատարել սգո մատյանում.

“Դժվարին այս պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին ու հարազատներին: Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է իր զարգացումման ճանապարհը”:

“Մենք հարևաններ ենք, բարեկամներ ենք, մեկս մյուսի կողքին պետք է լինենք: Մենք ուժեղ ենք միասին”,- ասել է Ծառուկյանը դեսպանին:

Leave a Comment