ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի քննարկում Իրանում ցամաքային գործողություններ իրականացնելու համար քրդական ռազմականացված կազմավորումներն օգտագործելու հարցը. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Հաղորդագրությունները, ըստ որոնց նախագահը հաստատել է նման ծրագիր, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։
Լևիթը հաստատել է, որ Թրամփը վերջերս կապ է հաստատել իրաքյան Քուրդիստանի ղեկավարների հետ։ Սակայն, ըստ նրա, բանակցություններում բոլորովին այլ հարցեր են քննարկվել։