Իրաքում էլեկտրաէներգիայի համատարած անջատում է տեղի ունեցել – Armenia Today

Իրաքում էլեկտրաէներգիայի համատարած անջատում է տեղի ունեցել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարությանը։

Նշվում է, որ սկսվել են էլեկտրակայանների և էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքները։ Անջատման պատճառը հետաքննվում է։

Վերջին օրերին Իրաքը ենթարկվել է հարձակումների՝ Իսրայելի, Իրանի և Միացյալ Նահանգների միջև սրվող հակամարտության պատճառով։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Երկու օր անց նրա կինը՝ Մանսուրե Խոջաստ Բաղերզադեն, մահացել է ստացած վերքերից։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախների վրա հարվածներով:

Leave a Comment