Նուբարաշեն քկհ-ի օպեր բաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել․ նա հրաժարվել է անալիզ հանձնելուց


Հասարակություն


Օրերս Երևանի պարեկները Էրեբունի վարչական շրջանում գտնվող գերեզմանատան տարածքում, որը հանրությանը հայտնի է որպես Թոխմախի գերեզմանոց, ՔԿԾ պաշտոնյայի մոտից հայտնաբերել են թմրամիջոց։ 

Խոսքը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի օպեր բաժնի պետ Կարեն Գրիգորյանի մասին է։ 

Վերջինս հրաժարվել է անալիզ հանձնելուց։

Գրիգորյանի մեքենան կապարակնքվել է և տեղափոխվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Այս պահին մեքենան գտնվում է Էրեբունու բաժնի բակում։ 

NEWSPRESS.am–ի տեղեկություններով՝ Գրիգորյանի վերադասներից նրան «խորհուրդ են տվել», եթե չասենք՝ պարտադրել են, որ նա այդ խայտառակությունից հետո, ազատման դիմում գրի։ 


Leave a Comment