Հունգարիան էներգետիկ անվտանգությունը համարում է առաջնահերթություն և, հետևաբար, չի ցանկանում ներքաշվել որևէ հակամարտության մեջ, այդ թվում՝ էներգետիկ։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն այս մասին նշել է Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում միջազգային ասպարեզում։ Մենք՝ հունգարացիներս, անհանգստանում ենք յուրաքանչյուր պատերազմի, յուրաքանչյուր հակամարտության համար», – նշել է նա։ «Մեզ համար ամենակարևորը մեր երկրի էներգետիկ անվտանգությունն է, ուստի մենք չենք ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ՝ զինված հակամարտության կամ էներգետիկ պատերազմի»։
«Ես եկել եմ երաշխիք ստանալու, հաստատում ստանալու, որ նույնիսկ այս դժվարին հակամարտության ժամանակ Հունգարիայի համար անհրաժեշտ ածխաջրածինները՝ բնական գազը և նավթը, հասանելի կլինեն Հունգարիային, և այդ ածխաջրածինները կմատակարարվեն Հունգարիա», – հավելել է նախարարը։