ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է կենսաչափական փաստաթղթերի համակարգի զարգացումը և երբ քաղաքացիներին կհասցվեն նոր փաստաթղթերը:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն նշեց, որ համակարգի ներդրման աշխատանքները ակտիվ փուլում են: Նախապես հաստատվել են 23 տարածքային գրասենյակների տեղակայման վայրերը, որոնցից երկուսը լինելու է Երևանում՝ առևտրի մեծ մոլերում, ինչը հնարավորություն կտա բարելավել հանրային ծառայությունների մատուցման համակարգը։
Նախարարի խոսքով, նոր նույնականացման քարտերի դիզայնը և անվտանգային բաղադրիչները արդեն հաստատվել են, և մեծաքանակ տպագրություն է իրականացվում։ Կենսաչափական անձնագրերի դիզայնի աշխատանքները նույնպես ավարտական փուլում են, և շուտով կանցնեն մեծաքանակ տպագրության։
«Բացի փաստաթղթերի դիզայնից, մենք փոխել ենք նաև ծառայությունների մատուցման մոտեցումը: 2026 թվականի աշնանից ակնկալում ենք հեղափոխական փոփոխություններ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներում: Գրասենյակները, որոնք այս պահին չեն ապահովում բավարար պայմաններ, կվերափոխվեն ամբողջովին՝ ավելի արդյունավետ ծառայությունների տրամադրման համար»,- նշեց նախարար Սարգսյանը:
Նախարարը ընդգծեց նաև, որ անհրաժեշտ ստանդարտները համապատասխանում են առաջիկայում Եվրոպական միության նոր չափորոշիչներին, իսկ վաղը սպասվում է ֆրանսիական ընկերության հետ հանդիպում՝ վերջնաժամկետների և պրոցեսների հստակեցման համար: