«Լիվերպուլի» սենսացիոն պարտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակներում կայացել է «Վուլվերհեմփթոն» — «Լիվերպուլ» հանդիպումը։ Վուլվերհեմփթոնի «Մոլինյո» մարզադաշտում լարված խաղն ավարտվել է դաշտի տերերի սենսացիոն հաղթանակով՝ 2:1 հաշվով։

Այս պարտությունից հետո «Լիվերպուլը» 48 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Վուլվերհեմփթոնը» 16 միավորով շարունակում է մնալ վերջին՝ 20-րդ տեղում։

Leave a Comment