Հայտնվել են Թուրքիայի Հաթայ նահանգում ընկած հրթիռային բեկորների պատկերները



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հրապարակվել են ամերիկյան SM-3 հրթիռի բեկորների պատկերները, որոնք հայտնաբերվել են Թուրքիայի Հաթայ նահանգում։ Հրթիռը Թուրքիայի օդային տարածքում խոցել է իրանական բալիստիկ հրթիռը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ իրանական բալիստիկ հրթիռ է խոցվել Թուրքիայի օդային տարածքում։ Հրթիռն արձակվել է Իրանի տարածքից, անցել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքով և ուղղվել դեպի Թուրքիայի օդային տարածք։ Հրթիռը ոչնչացրել են Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ այդ հարցի վերաբերյալ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment