4 մարտի 2026 – 17:44 AMT
PanARMENIAN.Net – Fly Dubai ավիաընկերությունը մարտի 4-ի երեկոյան չվերթ է իրականացնելու դեպի Երևան։ Այդ մասին հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հայտնում է Sputnik Արմենիան:
Դուբայի միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալների համաձայն՝ թռիչքը նախատեսվել է իրականացնել երեկոյան ժամը 21։00-ին։
Նախատեսվում է, որ օդանավը Երևանում վայրէջք կկատարի գիշերը՝ 03։10-ի սահմաններում։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: