Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Թուրքիայի տարածքում վնասազերծված բալիսթիկ հրթիռի հետ կապված Թուրքիայի ԱԳՆ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբաս Արաղչիի հետ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Հաքան Ֆիդանը Իրանին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից։

Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի հակաօդային ուժերի միջոցներով վնասազերծվել է Իրանից արձակված բալիսթիկ հրթիռ Թուրքիայի ուղղությամբ։ Հրթիռի կտորները ընկել են Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment