
Էմուլը երևի ուզում էր, որ ընդդիմությունն էլ Նիկոլի նման դառնար հայրենավաճառ՝ հարմարվելով Իլհամի քիմքին: Անկախ նրանից՝ աշխարհը փոխվում է, թե չի փոխվում, հայ ժողովրդի հիմնական շահերը մնում են անփոփոխ, իսկ Նիկոլը բացահայտորեն դավաճանել է բոլորիս՝ անցնելով թշնամու կողմը, քանի որ այդ շահերը դրել է զոհասեղանին՝ հրաժարվելով դրանց պաշտպանության համար կռիվ տալ, պայքարել: Իսկ ահա ընդդիմությունը հավատարիմ է մնացել իր սկսբունքներին՝ փորձոլվ ինչ-որ կերպ վերահսկել ՔՊ-ին, և թերևս հենց դա է, որ մրմռացնում է Էմուլին. ընդդիմությունն օգնում է հասարակությանը չուտել էմուլների կտերն ու սթափ ընկալել իրականությունը, որ բավական մտահոգիչ է և մտահոգիչ է նախևառաջ այն պատճառով, որ այն խաղաղությունը, որով Էմուլն ուրախանում է, խաբուսիկ է, իսկ դրանում համոզվելու համար Էմուլն ընդամենը պետք է մի բան անի՝ հետևի Իլհամի կողմից Արդբեջանի ներսում տարվող քարոզչությանն ու ժամանակ առ ժամանակ Բաքվից հնչող սադրիչ հայտարարություններին ականջալու լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: