Տնտեսվարողները իրավունք չունեն մերժել որևէ քաղաքացու իրականացնել անկանխիկ գնում․ Թորոսյան

Եթե կա որևէ տնտեսվարող, որը հրաժարվում է քաղաքացիներին վաճառել որևէ ապրանք կամ ծառայություն անկանխիկ ձևով, դա, ըստ էության, ապօրինի է, ասել է Թորոսյանը

Տնտեսվարողները իրավունք չունեն մերժել որևէ քաղաքացու իրականացնել անկանխիկ գնում․ Թորոսյան


ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Բոլոր տնտեսվարողները պարտավոր են ունենալ POS տերմինալներ, այսինքն՝ անկանխիկ վճարման տերմինալներ, և իրավունք չունեն մերժել որևէ քաղաքացու՝ իրականացնել անկանխիկ գնում ապրանանքերի կամ ծառայությունների դիմաց։ 


Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։ 


«Եթե կա որևէ տնտեսվարող, որը հրաժարվում է քաղաքացիներին վաճառել որևէ ապրանք կամ ծառայություն անկանխիկ ձևով, դա, ըստ էության, ապօրինի է։ Իրավունք չունի նման բան տեղի ունենալ»,- նշեց Թորոսյանը։ 


Նախարարի խոսքով՝ հետվճարի համակարգը ներդրվել է հենց այդ նպատակով, որպեսզի քաղաքացիները պահանջեն իրենց իրավունքի իրացումը։


Leave a Comment