«Շիրակ Ավիան» ուղիղ չվերթներ է սկսում Երևանի և Կալինինգրադի միջև – Armenia Today

Հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերությունն ապրիլի 23-ից սկսում է ուղիղ չվերթներ իրականացնել Երևանի և Կալինինգրադի միջև, հայտնել է «Խրաբրովո» օդանավակայանը։

Չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին։ Ծրագիրը նախատեսված է 2026 թվականի ապրիլի 23-ից մինչև սեպտեմբերի 24-ը։

«Հինավուրց վանքերի և աստվածաշնչյան ավանդությունների երկիրը՝ Հայաստանը, հմայում է լեռնագագաթների վեհությամբ, ջերմացնում է հոգատար հյուրընկալությամբ և ուրախացնում ազգային խոհանոցի նրբաճաշակ համերով»,- նշվում է հաղորդագրությունում։

Չվերթները կիրականացվեն Boeing 737-800 ինքնաթիռներով։ Ավիաընկերությունում նախատեսված են նաև ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի տեղափոխման նորմեր՝ համապատասխանաբար 25 կգ և 7 կգ։

Leave a Comment