Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը


Միջազգային


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը՝ այն անվանելով միջազգային իրավունքի խախտում:

«Էլ Պաիս»-ը մեջբերել է Սանչեսի հայտարարությունը։

Իսպանիայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտությանը: Սանչեսը նշել է, որ Իսպանիան դատապարտում է իրանական ռեժիմը, սակայն հակամարտության բոլոր կողմերի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին:

«Այս ճգնաժամը ազդում է մեզ բոլորիս վրա, և մենք պահանջում ենք Միացյալ Նահանգների, Իրանի և Իսրայելի լիակատար հանձնառությունը՝ դադարեցնելու այն, քանի դեռ ուշ չէ։ Մեկ անօրինական գործողությանը չի կարելի պատասխանել մյուսով. այսպես են սկսվում մարդկության պատմության ամենամեծ աղետները: Իսպանիայի կառավարության դիրքորոշումը կարելի է ամփոփել հետևյալ խոսքերով. «Ո՛չ պատերազմին», – հայտարարեց վարչապետը։


Leave a Comment