Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամիս ժամկետով:

Հանրային մեղադրողը կալանքը երեք ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, պաշտպանական կողմը միջնորդել էր խափանման միջոց սահմանել տնային կալանքը՝ 20 միլիոն դրամ գրավի համակցությամբ:

Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը արդեն հինգերորդ ամիսն է անազատության մեջ է:

65-ամյա Ղուկասյանը մեղադրյալ է միանգամից երեք՝ կաշառք ստանալու, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման գործերով: Նա մեղադրանքները չի ընդունում, պնդում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում:

Leave a Comment