Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացրել է 2 ամսով։ Դատարանը Ղուկասյանին թույլ է տվել բուզժննում անցնել ԲԿ-ում: Հաջորդ դատական իստը տեղի կունենա ապրիլի 7-ին՝ ժամը 14։00։
2025թ․ հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան, ապա դեկտեմբերի 17-ին երկարաձգել նրա կալանքը:
Լրատվամիջոցները հունվարի 8-ին հայտնել էին, որ կալանավորված Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց:
