Եվրոպական երկրները չեն խնդրել Ռուսաստանին վերսկսել կամ ավելացնել էներգամատակարարումները․ Պեսկով

Եվրոպական երկրները չեն խնդրել Ռուսաստանին վերսկսել կամ ավելացնել էներգամատակարարումներն Իրանի շուրջ իրավիճակով պայմանավորված, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

– Հունգարիան և Սլովակիան, որոնք գնում են ռուսական նավթ, շանտաժի են ենթարկվում Կիեւի կողմից։

– Միջուկային զսպումը մնում է համաշխարհային անվտանգության անկյունաքարը։

– Ֆրանսիայի և Գերմանիայի միջև միջուկային զենքի վերաբերյալ կոնտակտները ցույց են տալիս, որ ռազմավարական կայունության շուրջ միայն Միացյալ Նահանգների հետ բանակցելն անհնար է։ Միջուկային զսպումը մնում է համաշխարհային անվտանգության անկյունաքարը։

– Ռուսաստանի նախագահը այսօր Կրեմլում կընդունի Հունգարիայի արտաքին գործերի նախարարին։ Նրանք կքննարկեն Կիեւի կողմից «Դրուժբա» նավթամուղով մատակարարումների արգելափակման հարցը։

Leave a Comment