Ինքնուրույն որոշումներ կայացնելու անկարողություն

Ինքնուրույն որոշումներ կայացնելու անկարողություն

04.03.2026 | 15:12

Չնայած իրանա-ադրբեջանական խորքային հակասություններին ու կուտակված բազմաթիվ խնդիրներին՝ Ադրբեջանի նախագահն այսօր այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանություն ու ցավակցություն հայտնել իրանցի ժողովրդին:

Չնայած հայ-իրանական դարավոր բարեկամությանը, պատմական-քաղաքակրթական արմատներին, գեոռազմավարական շահերի օրգանական համընկմանը, տնտեսական-ենթակառաուցվածքային փոխգործակցությանը՝ ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին այաթոլլահ Խոմեյնիի սպանությունից 3 օր անց: Մինչդեռ պետք է լինել առաջիններից մեկը:

Խոսում եմ իրանցի գործընկերներիս հետ: Մեղմ ասած՝ տարակուսած են:

Ու՝ ոչ, սա ոչ մի կապ չունի քաղաքական հաշվարկի ու պրագմատիզմի հետ:

Հարցը սուբյեկտայնության խարխլման, ինքնուրույն որոշումներ կայացնելու չկարողության մեջ է:

Վահե Դավթյան

Մեկնաբանություններ

Leave a Comment