Վանիկ Օհանյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը մարտի 4-ի ԱԺ հերթական նիստում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին խորհրդարանի 107 պատգամավորից մասնակցել է 64-ը:

Քվեատուփում եղել է 64 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Վանիկ Օհանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր:

Քվեարկության արդյունքում Վանիկ Օհանյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment