Շրի Լանկայի ափերի մոտ խորտակված իրանական ռազմածովային նավից փրկվել է միայն 78 մարդ

Շրի Լանկայի ափերի մոտ խորտակված իրանական ռազմածովային նավից փրկվել է միայն 78 մարդ

AP-ի փոխանցմամբ՝ Շրի Լանկայի հարավային ափերի մոտ խորտակված իրանական ռազմածովային նավից փրկվել է 78 մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Հաղորդվում է, որ նրանցից մեկը վնասվածքներից մահացել է։

Արտգործնախարար Վիջիտա Հերաթը խորհրդարանին հայտնել է, որ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը տեղեկատվություն են ստացել, որ 180 մարդ տեղափոխող IRIS Dena նավը գտնվում է աղետի մեջ, և պետությունը փրկարարական առաքելություն է ուղարկել։

Reuters-ի և OutlookIndia-ի տեղեկություններով՝ իրանական ֆրեգատին հարվածել է սուզանավը․ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Անհետ կորած են համարվում անձնակազմի 180 անդամներից 101-ը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment