Պապիկյան Սուրիկը թյուրիմացաբար կարծում է, թե խնդիրն ընդամենը փողն է



ԱԺ-ում ներկայացնելով, թե ինչպիսի առավելություններ է ունենում ռազմական ակադեմիան ավարտած ու կյանքը բանակի հետ կապած երիտասարդը (բարձր աշխատավարձ ու բնակարան)՝ Պապիկյան Սուրիկը կոչ է արել պատանիներին ու նրանց ծնողներին ընտրել զինվորականի պատվաբեր մասնագիտությունը:

Սուրիկին թյուրիմացաբար թվում է, թե խնդիրը բացառապես փողն է: Դա, իհարկե, կարևոր է, բայց բնավ բավարար չէ՝ մարդկանց մոտիվացնելու համար: Մի դեպքում, երբ Նիկոլը հայտարարում է, թե բանակը պետության անվտանգության հետ քիչ կապ ունեցող կառույց է, քանի որ առաջնայինը տնտեսական կապերն են, այդ երկրում բանակը կարո՞ղ է լինել բավարար չափով կարևորված, սպան էլ՝ գնահատված: Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի օրերին տեսնում էինք, թե ինչ էր անում իշխանությունն ու թե ինպես էր գնահատում իր զինվորի կյանքը, երբ թուրքը գալիս էր՝ հայ զինվորին սպանելու, իսկ հրաման էր արձակված՝ չդիմադրելու կամ «չսադրելու»: Այսինքն՝ զինվորին զրկել էին սեփական կյանքը պաշտպանելու բնատուր իրավունքից: Կա՞ երաշխիք, որ վաղը նույնը չի կրկնվի, եթե պատերազմ լինի:

Այս պայմաններում Սուրիկի կոչն ուղղակի ծիծաղելի է թվում. երկրում պետք է կառավարման փիլիսոփայություն փոխվի, որպեսզի բանակը հասարակության կողմից արժևորվի, իսկ ներկայիս փիլիսոփայությունը, որը դավանում են սուրիկները, զուտ ադրեջանական է. Նիկոլի ուուցիչն այս հարցում Իլհամն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment