«Երևան» երիտասարդական համույթը Լիբանանից դեսպանատան ջանքերով Հայաստան է վերադարձել

Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթն իր ուղեկցողների հետ միասին՝ 87 անձ, ժամանակից շուտ դեպի Հայաստան է վերադարձել, հայտնել է Լիբանանի դեսպանատունը։

Ըստ հրապարակման՝ «Middle East Airlines» ավիաընկերության հետ դեսպանության բանակցությունների արդյունքում, ավիաընկերությունը, ընդառաջելով ստացված դիմումին, որոշում է կայացրել հատուկ այդ նպատակի համար չվերթ կազմակերպել։

Դեսպանության կողմից գործարկված թեժ գծի միջոցով Լիբանանից այդ պահին մեկնել ցանկացող քաղաքացիներն ուղղորդվել են ցուցակագրվել տվյալ չվերթին՝ Հայաստան մեկնելու նպատակով, հայտնել են դեսպանատնից

Դեսպանությունն իրականացրել է ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան համույթի տեղափոխման և ուղեկցման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի հայտարարության համաձայն՝ այս օրերին համույթը մասնակցում էր «Ալ Բուստան» հեղինակավոր միջազգային փառատոնին:

Մարտի 3-ին Իսրայելի պաշտպանության ուժերն Իրանում ռազմական գործողություններին զուգահեռ՝ հարձակում էին սկսել հարավային Լիբանանի վրա։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ նախորդ 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 52 մարդ, վիրավորվել՝ 154-ը։

Մարտի 2-ին շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել էր «Հեզբոլլահ»-ի դեմ գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակը կանխատեսում է, որ գործողությունը կտևի մի քանի օր։

Leave a Comment