Սահմանազատման պրոցեսն ամբողջությամբ կեղծիք է, ձախողում և սպեկուլյացիա, որպեսզի կոծկեն ադրբեջանական նոր ներխուժումները. Թաթոյան

Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական նոր առաջխաղացումները, ամրաշինական աշխատանքները ոչ միայն Վարդենիսում և Գեղարքունիքի մարզում են, այալ նաևՎայոց ձորում՝ Ջերմուկի տարածքում: Ջերմուկում առաջխաղացումները մինչև 2025 թվականի օգոստոսի 4-ը տեղի ունեցած նոր բարելավումներ են։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Ակնհայտ է, որ Արցախում նույն բանն էին անում ադրբեջանական իշխանությունները՝ 2021 թվականից սկսած։ Նրանք ռազմավարական առումով բարելավում էին իրենց կոմունիկացիաները՝ ճանապարհներ, դիքերի բարելավումներ, ստելով և թաքցնելով իրականացնում էին այս գործողությունները:

Այն տեղակայումները, որ մենք ցուցադրեցինք, որոնք թաքստոցներ էին, նաև մեր փորձագետների գնահատմամբ դրանք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության դեմ հնարավոր գործողությունների դեպքում գաղտնի ներթափանցելու համար։

Այս դիրքերը ամբողջությամբ խաթարում են մեր ժողովրդի ու բնակչության անվտանգությունը։ Արցախում նույնպես այդպես էին անում՝ իրենց ցուցադրություններով ահաբեկելով ու գործողությունների նախապատրաստվելով: Հայաստանի իշխանությունները թաքցրել են այս փաստը մեր հանրությունից՝ դրանով փորձելով կոծկել իրենց ձախողումները:

Փաստերից ակնհայտ է, որ երբ Ադրբեջանի իշխանությունները իմացել են օգոստոսի 8-ին այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման իրադարձությունների մասին, արագ նախաձեռնել են այս գործողությունները՝ ակնհայտ իմանալով, որ ստորագրումից հետո չեն կարողանալու այդպիսի քայլերի դիմել։ ՀՀ իշխանությունները բնականաբար իմացել են այդ մասին և թաքցրել են մեր հանրությունից, ես վստահ եմ՝ թաքցրել են նաև ԱՄՆ-ի գործընկերներից։

Ադրբեջանի իշխանությունը, եթե նպատակ ունի խաղաղություն հաստատել, այս կե՞րպ է հաստատում, որ գնում է ու արագ նախապատրաստվում, որպեսզի ռազմավարական առումով կարողանա Հայաստանի անվտանգության համակարգը խաթարե՞լ ևս մեկ անգամ:

Ադրբեջանական իշխանությունը շարունակում է մեր սուվերեն տարածքներից վերահսկողության տակ վերցնել,  նորից ներխուժել, կտրատել մասեր: Սա այն գինն է, որն այս իշխանությունը խաղաղության համար հռչակել է: Գաղտնի՝ մեր ժողովրդի թիկունքում, նոր ներխուժումներ ու դիրքային բարելավումներ են են տեղի։ Դրա գինն այն է, որ ասում են՝ Ադրբեջանը սահմանին չի կրակում»,- ասաց Փափոյանը։

Նրա խոսքով՝ սահմանազատման պրոցեսն ամբողջությամբ կեղծիք է, ձախողում և սպեկուլյացիա, որպեսզի կոծկեն ադրբեջանական նոր ներխուժումները։

«Մեզ 80-ից 100 տարի է պետք այս սահմանազատումներն իրականացնելու համար։ Դուք կարծում եք, որ Ադրբեջանը այսքան ամրանում է, որ հետո ինչ-որ սահմանազատման հանձնաժողովի առաջարկներով դուրս գա՞։ Տեսեք՝ ինչ խոշոր ամրացումներ են տեղի ունենում. ակնհայտ է, որ դա տեղի չի ունենալու»,- նշեց Արման Թաթոյանը։

Leave a Comment