ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորագրել է հրաման, որով Հովհաննես Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։
Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հովհաննես Լևոնի Պողոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա՝ 2026 թվականի մարտի 02-ից։
Հրամանն ընդունվել է հիմք ընդունելով ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հովհաննես Պողոսյանի դիմումը։