Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռազմական լուծում. Մարիա Զախարովա



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի շուրջ ճգնաժամը չունի ռազմական լուծում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք համոզված ենք, որ Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամը չունի ռազմական լուծում, և հաստատակամորեն կոչ ենք անում հրաժարվել տարաձայնությունների կարգավորման ուժային մեթոդներից»,- ասել է Զախարովան:

Ռուս դիվանագետն ընդգծել է ցանկացած հարցի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն անցնելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգության օրինական շահերի ապահովմամբ։

«Մեր կողմից պատրաստ ենք և այսուհետ ևս կշարունակենք աջակցել խաղաղ հանգուցալուծումների որոնմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա և տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության շահերի պատշաճ հաշվառմամբ»,- նշել է Զախարովան։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment