Երեք պայթյուն է որոտացել Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլում, հաղորդում է «Շաֆաք Նյուզ»-ը՝ հղում անելով աղբյուրին։ Էրբիլի տեղական իշխանությունների տվյալներով՝ պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարք է կործանվել քաղաքի Կասնազան շրջանի մոտակայքում։
Իրաքյան «Սարայա Ավլիա ալ-Դամ» զինյալ խմբավորումը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի խումբը հարձակվել է Էրբիլում գտնվող հյուրանոցի վրա, որը ԱՄՆ-ն օգտագործում է իր զորքերի տեղակայման համար, հաղորդում է «Իրիբ Նյուզ»-ը իր Telegram ալիքում։
Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել էմիրության ուղղությամբ։ Դրանցից մեկը հարվածել է «Ալ Ուդեյդ» ռազմական բազային, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։
«Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Կատարի ուղղությամբ», – հայտնել է Կատարի պաշտպանության նախարարությունը։