«Իրանի ցանկացած նոր առաջնորդ ոչնչացման թիրախ կդառնա»․ Կաց

«Իրանի ցանկացած նոր առաջնորդ ոչնչացման թիրախ կդառնա»․ Կաց

Իսրայելը Իրանի ցանկացած նոր առաջնորդի, որը կշարունակի իր նախորդների ուղին, կհամարի օրինական թիրախ՝ հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իրանական ռեժիմի կողմից նշանակված ցանկացած առաջնորդ՝ Իսրայելը ոչնչացնելու, Միացյալ Նահանգներին, ազատ աշխարհին և տարածաշրջանի երկրներին սպառնալու և իրանցի ժողովրդին ճնշելու իր ծրագրի իրականացումը շարունակելու համար, կդառնա ոչնչացման թիրախ։ Կարևոր չէ, թե ինչ է նրա անունը կամ որտեղ է նա թաքնվում»,- հավելել է նախարարը:

Leave a Comment