Դուբայում ԱՄՆ հյուպատոսության մոտ անօդաչու թռչող սարքի միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Այս մասին հայտնել են էմիրաթական իշխանությունները X-ում։
«ԱՄՆ հյուպատոսության մոտ անօդաչու թռչող սարքի միջադեպի հետևանքով բռնկված հրդեհը հաջողությամբ մարվել է։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները անմիջապես ժամանել են դեպքի վայր։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան», – հայտարարել են իշխանությունները։