4 մարտի 2026 – 10:55 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մարտի 3-ին կայացած հեռախոսազրույցում ընդգծել են առաջիկայում նախատեսվող միջոցառումների և փոխայցերի կարևորությունը՝ շեշտադրելով Հայաստան–ԵՄ օրակարգը առաջ մղելու գործում ակտիվ ներգրավվածությունը։
Զրուցակիցները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ անդրադառնալով այդ տարածաշրջանում առկա հումանիտար խնդիրներին։
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղության օրակարգի առաջմղման վերաբերյալ՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կայուն ամրապնդման գաղափարին Հայաստանի բնակչության շրջանում ձևավորված աջակցությունը։
Հայաստան-ԵՄ գագաթաժողովը նախատեսված է 2026-ի մայիսին Երևանում: