Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել կացը հայտարարել է, որ Իրանի ռեժիմի կողմից նշանակված յուրաքանչյուր առաջնորդ, որը կոչված է շարունակելու և ղեկավարելու Իսրայելը ոչնչացնելու, ԱՄՆ-ին և տարածաշրջանի երկրներին սպառնալու ծրագիրը, կլինի ոչնչացման անվիճելի թիրախ։
«Վարչապետը և ես հրահանգել ենք Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստել և օգտագործել բոլոր հասանելի միջոցները՝ այս խնդիրը կատարելու համար»,- գրել է նա X-ի իր էջում։
