Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում մշակույթը մշտապես է եղել․ միլիոնավոր ներդրումներ են կատարվել

Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում մշակույթը մշտապես է եղել։ Տասնամյակներ շարունակ բազմաթիվ ծրագրեր ու միլիոնավոր ներդրումներ են կատարվել այս ուղղությամբ։

Միայն 2019 թվականին Սամվել Կարապետյանը 250 հազար եվրոյի  նվիրատվություն է արել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ 

Այս աջակցությունը նպաստել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի ծրագրերի իրականացմանը և ստեղծագործական գործունեության զարգացմանը։ 

2014 թվականին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնած «Հայֆիլմ նոն ստոպ» և «Քարթուն նոն ստոպ» ծրագրերն իրականությում դարձան Տաշիր բարեգործական հիմնադրամի և Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։ 

Սամվել Կարապետյանը աշխարհով մեկ լսելի դարձրեց Արցախի ձայները, ազգային արժեքները, մշակույթը պահպանմանելու  նպատակով Արցախում մարզամշակութային կենտրոն կառուցեց։

Leave a Comment