Իրանի քրդերը և ԱՄՆ-ն քննարկում են ռազմական գործողության հնարավորությունը

Իրանի քրդերը և ԱՄՆ-ն քննարկում են ռազմական գործողության հնարավորությունը

Իրանական քրդական զինված խմբավորումները խորհրդակցություններ են անցկացնում Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի արևմտյան հատվածում անվտանգության ուժերի վրա հնարավոր հարձակումների վերաբերյալ։ 

Իրաքյան Քուրդիստանում տեղակայված կոալիցիան նպատակ ունի թուլացնել երկրի ռազմական ներուժը և պայմաններ ստեղծել համաժողովրդական ապստամբության համար՝ օգտվելով այն իրավիճակից, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով սպանվել են գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ու Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Reuters-ը գրում է, որ քրդական ուժերը դիմել են Վաշինգտոնին ռազմական աջակցության և Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) միջոցով զենքի մատակարարման խնդրանքով։ Թեև գործողության վերջնական որոշումը դեռ չի կայացվել, հաղորդվում է, որ նախագահ Թրամփն արդեն հեռախոսազրույց է ունեցել Իրաքյան Քուրդիստանի առաջնորդների հետ։ 

Սպիտակ տունը, Պենտագոնը և ԿՀՎ-ն առայժմ հրաժարվում են պաշտոնական մեկնաբանություններից, սակայն աղբյուրները հաստատում են, որ Էրբիլում և Բաղդադում ակտիվ քննարկումներ են ընթանում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment