
Չորեքշաբթի օրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ, և որ այն անցնելու փորձ կատարող ցանկացած նավ կարող է հայտնվել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածների տակ։
«Հորմուզի նեղուցն այժմ գտնվում է Իսլամական Հանրապետության նավատորմի լիակատար վերահսկողության տակ», — ասված է ԻՀՊԿ-ի խոսնակ Մոհամմադ Ակբարզադեի հայտարարությունում, որը տարածել է Fars լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը պատրաստ են ուղեկցել նավթատար նավերը Պարսից ծոցի կենսականորեն կարևոր այդ հատվածում։