ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի մասին


Միջազգային


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Քուվեյթի այն տարածքի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի մասին, որտեղ, ըստ իրենց պնդման, տեղակայված են ամերիկյան զորքեր։

Այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի շտաբի հայտարարության մեջ, որին հղում է արել Al Jazeera-ն։

«Մենք մի քանի հարվածներ ենք հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան զորքերի կենտրոնակայանին», – նշվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հարձակումն իրականացվել է տասնյակ մարտական ​​անօդաչու թռչող սարքերի կողմից։ ԱՄՆ զորքերի շրջանում հնարավոր զոհերի մասին տեղեկատվություն չի տրամադրվել։


Leave a Comment