Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Էկվադորը համատեղ գործողություններ են սկսում թմրավաճառների դեմ

ԱՄՆ-ի և Էկվադորի զինված ուժերը համատեղ գործողություններ են սկսել թմրավաճառության դեմ, հայտարարել է ԱՄՆ հարավային հրամանատարությունը։

«Մարտի 3-ին ԱՄՆ-ի և Էկվադորի ուժերը Էկվադորում գործողություններ սկսեցին ահաբեկչական կազմակերպությունների դեմ։

Այս գործողությունները Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում մեր գործընկերների հանձնառության հիանալի օրինակ են՝ պայքարելու թմրավաճառության դեմ»,-ասվում է հրամանատարության X-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։

Leave a Comment